ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ վաղ առավոտյան, ԱՄՆ է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը։ Հիշեցնենք, որ ամերիկաբնակ Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը կնոջ՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի հետ Հայաստան էր ժամանել մարտի 20-ին եւ այցելել որդուն Ազատության հրապարակում։ Ռ. Հովհաննիսյանը մեկնել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանի հետ երկխոսությունը կայացած է համարվել, քանի որ նրա՝ Հայաստան գալու նպատակներից մեկը իշխանության եւ Րաֆֆու միջեւ պայմանավորվածության ձեռքբերումն ապահովելն էր։ Ի դեպ, չի բացառվում, որ այսօրվանից Ր. Հովհաննիսյանը դուրս գա հացադուլից:




Լրահոս