ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Տավուշի մարզում արձանագրվել է բոտուլիզմի մեկ դեպք մեկ տուժածով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանից: «Ամուսիններն օգտագործել են լոլիկի պահածո. կինը լոլիկ է կերել, իսկ ամուսինը՝ պահածոյի պղպեղը: Ամուսնու մոտ բոտուլիզմի ախտանիշներ կան, իսկ կնոջ մոտ՝ ոչ: Ասեմ, որ մարտի 17-ին են կերել, հաջորդ օրը ամուսինը զգացել է թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում, բայց բժշկի չի դիմել: Տանը ստամոքսի լվացում են արել, սակայն չի օգնել: Տեսնելով, որ չի լավանում, մարտի 22-ին ամուսինը դիմել է Բերդի բժշկական կենտրոն, որտեղ հակաբոտուլինային շիճուկ չլինելու պատճառով տեղափոխվել է Իջեւան, ապա՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Հակաբոտուլինային շիճուկը ներարկելուց հետո հիվանդի մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել, այն դադարեցրել են: Հիմա հիվանդը դեզինտոքսիկացիոն բուժում է ստանում առանց շիճուկի»: Տեղեկացնենք, որ 52-ամյա տղամարդու առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կա դրական տեղաշարժ:




Լրահոս