ԵԽԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի դուստր ձեռնարկության. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ-ն որևէ որոշում չի կայացրել, պարզապես քաղաքական հանձնաժողովի նիստն օրակարգում ներառել է Բոբ Ուոլթերի «Բռնության էսկալացիան ԼՂՀ –ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածնքներում» հակահայ վերնագրով, նաև՝ բովանդակությամբ բանաձևը: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին նշեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողով ներառված հարցին:

«Սա որևէ մեկի համար անակնկալ չէր, որ քաղաքական հանձնաժողովը ներառելու է այս զեկույցն առաջիկա հունվարյան լիագումար նիստի օրակարգում, և որևէ մեկի համար անակնկալ կամ նորություն չէ, որ ԵԽԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի դուստր ձեռնարկության»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` Ադրբեջանն իր ամբողջ լոբբիստական, խավիարադիվանագիտական, խավիարադոլարային ռեսուրսները կենտրոնացրել է հատկապես քաղաքական հանձնաժողովի վրա:

«Ադրբեջանը լուրջ «ստավկա» է անում քաղաքական հանձնաժողովի վրա, որովհետև իր համար շահեկան նախագծեր են ընդունվում: Եվրոպական տարբեր երկրների մամուլներում կան հրապարակումներ, որ քաղաքական հանձնաժողովի պատգամավորների զգալի մասն ամսական հստակ աշխատավարձ է ստանում Ադրբեջանից»,- հայտարարեց Զոհրաբյանը:




Լրահոս