ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին նախազգուշացում է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացի Հեղինե Մովսեսյանը, պարզվում է, 2015 թվականի սեպտեմբերի 8-ին դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ տեղեկացրել, որ դեռեւս 2014 թվականի հունվարի 21-ին դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Այգետարածքի 4-րդ զանգվածի 50-րդ թաղամասի 3 հասցեի՝ իրեն պատկանող առանձնատան էլէներգիայի համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար: Սակայն մինչ օրս իրեն չի առաջարկվել միացման պայմանագիր կնքել:

Արդյունքում ՀԾԿՀ-ն մտադիր է նոյեմբերի 11-ին կայանալիք նիստում ՀԷՑ-ին նախազգուշացնել` պարտավորեցնելով 45 օրյա ժամկետում լուծել Մովսեսյանի էլեկտրամատակարման խնդիրը:

Մեկ այլ որոշմամբ էլ ՀԾԿՀ-ն մտադիր է ՀԷՑ-ին 5 մլն դրամի չափով տուգանել՝ «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող ՀԷԿ-ի արտադրած էլէներգիայի թիվը իրականից բարձր ներկայացնելու համար: Այս պատմությանը «Ժողովուրդ»-ը ժամանակին անդրադարձել է: «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ն պատկանում է ՀԷՑ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Ա. Գաբրիելյանին, որն այս պատմության բացահայտումից հետո պաշտոնանկ է արվել:




Լրահոս