Չինաստանում օդի ախտոտվածության մակարդակը հասել է ռեկորդային սահմանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հաստատել են, որ Չինաստանի որոշ նահանգներում օդի ախտոտվածության մակարդակը 56 անգամ գերազանցել է նորման, փոխանցում է The Guardian-ը:

Կիրակի օրը թունավոր մառախուղի պատճառով Չինաստանի հյուսիսարևելյան հատվածի բնակիչները ստիպված են եղել մնալ փակ տարածքում և հակագազ օգտագործել: Լյաոնին նահանգում  PM2.5 օդային մասնիկների ռեկորդային մակարդակ է գրանցվել, որը քաղցկեղի և սրտային հիվանդությունների զարգացման պատճառ է դարձել:

Թունավոր մասնիկների տարածումը կապված է նրա հետ, որ ձմռան սկզբից չինացիները սկսել են մեծ քանակությամբ ածուխ վառել բնակարանները տաքացնելու համար:

Չինական պետական CCTV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Լյաոնին նահանգում տեսանելիությունը հասնում է առնվազն 100 մ: Բնակիչներից մեկը հայտնել է, որ փողոցում գտնվելու ժամանակ սկում են ցավալ աչքերն ու կոկորդը:

Սոցցանցերում օգտատերերը դժգոհում են և հայտարարում, որ երկրում «օդային ապոկալիպսիս» է տեղի ունենում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս