Սիրիական բանակը Հալեպում ազատագրել է Կուվեյրիս օդանավակայանի ավիաբազան, որը մոտ 2 տարի պաշարված է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից. փոխանցում է Lifenews-ը:
Կուվեյրիս օդանավակայանի ավիաբազան ռազմավարական կարևոր նշանակություն ունի:
«Իսլամիստների շրջանում մեծ կորուստներ են գրանցվել: Մենք մաքրել ենք օդանավակայանի տարածքն ու նրան հարող տարածքները»,-հայտնել է սիրիական բանակի զինծառայողներից մեկը:
Սիրիական բանակի համար ավիաբազաների վերադարձը ռազմավարական մեծ նշանակություն ունի:
Կառավարական զորքերն ազատագրել են Ռաքքա և Հալեպ մարզերը միավորող միջանցքը, որով ծայրահեղականները ռազմամթերք էին տեղափոխում: