Եգիպտոսը հավանություն է տվել Սինայի թերակղզում կործանված A321-ի վթարի հետաքննության հարցում ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնակցությանը: Այս մասին CNN-ի հարցազրույցում հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին:
Նրա խոսքով՝ եգիպտական կողմն ամերիկացիներից առաջարկություն է ստացել հետաքննությանը մասնակցելու համար:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով հետաքննությանը մոտ ամերիկացի պաշտոնյային, ԱՄՆ-ի անվտանգության հարցով ազգային խորհուրդն արդեն իսկ ստացել է Եգիպտոսի հավանությունը՝ փորձագետների խմբում ներգրավվելու համար:
Հիշեցնենք, որ ռուսական և սովետական պատմության մեջ խոշոր ավիավթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus A321-ը 217 ուղևորներով անձնակազմի 7 անդամներով վթարի է ենթարկվել Սինայի թերակղզում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան