ԲՀԿ-ին հնարավոր չէ կաշառել կամ օրենսդրական սողանցքներով պտտեցնել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր ձեռնպահ էր քվեարկել «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: Ըստ այս փոփոխությունների, նույնականացման քարտեր ունեցողները ևս կկարողանան մասնակցել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից Armlur.am-ը հետաքրքրվեց` ինչու ձեռնպահ քվեարկեցին նախագծին և ինչպես են վերահսկելու հանրաքվեի ընթացքը: Նրա խոսքով` ընտրությունների վերահսկման մեխանիզմներ միշտ էլ առկա են:

«Իհարկե, շատ ավելի կարևոր էր, որ լինեին լրացուցիչ ավելի ազդեցիկ մեխանիզմներ: Ցանկացած միջոց հնարավոր է շրջանցել, եթե չկա քաղաքական կամք` անցկացնելու ազատ, արդար ընտրություններ», – ընդգծեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս