Ռուսաստանում պատահարի հետևանքով հայեր են տուժել. նրանցից մեկը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 11­-ին, ժամը 15.48­-ին ՌԴ­ ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00­-ի սահմաններում ՌԴ Սարատով-­Երշով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, և հնարավոր է, որ տուժածների մեջ լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:

Մանրամասները պարզելու համար կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ հետ, որտեղից հայտնել են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում նոյեմբերի 10­ին, ժամը 16.41­ի սահմաններում Սարատով­Երշով ավտոճանապարհին՝ Ստեպնոյե բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են «ՎԱԶ­21010» մակնիշի և «ՎԱԶ­2101» մակնիշի ավտոմեքենաներ, որի հետևանքով 1965 թ. ծնված Ֆրիդա Սուրենի Ստեփանյանը մահացել է:

Պատահարի հետևանքով տուժածներ` 1975 թ. ծնված Կարապետ Սիսակի Ամբարդանյանը, 1954 թ. ծնված Հասմիկ Վազգենի Ամբարդանյանը և 1954 թ. ծնված Վարդիթեր Պետրոսի Պալյանը հոսպիտալացվել են Սարատով քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Հասմիկ Ամբարդանյանը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել: Կարապետ Ամբարդանյանի և Վարդիթեր Պալյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:




Լրահոս