Հայաստանի ՍԴ նախագահն այցելել է Սանկտ-Պետերբուրգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 1-5-ը ՌԴ սահմանադրական դատարանի հրավերով պաշտոնական այցով Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
Ապրիլի 2-ին ՌԴ սահմանադրական դատարանում Ռուսաստանի ՍԴ նախագահ Վալերի Զորկինի եւ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ կայացել է կլոր սեղան՝ “ՌԴ եւ ՀՀ սահմանադրական դատարանների գործունեությունում օրենքի գերակայության եւ Սահմանադրության անմիջական գործադրման ապահովման ակտուալ խնդիրները” թեմայով, որին մասնակցել են Ռուսաստանի ՍԴ դատավորները, քարտուղարության ղեկավարը եւ վարչությունների պետերը:
Նույն օրը պետական ծառայության եւ ժողովրդական տնտեսության ռուսաստանյան ակադեմիայի Հյուսիս-Արեւմտյան ինստիտուտի գրադարանում մեծ հանդիսավորությամբ կայացել է Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին՝ ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը: Արարողությունից հետո Գագիկ Հարությունյանը հանդես է եկել “Տրանսֆորմացիոն սահմանադրականության իրական դեմքը” թեմայով դասախոսությամբ, որը մեծ տպավորություն թողեց ինստիտուտի դասախոսների եւ ուսանողության վրա:
Ապրիլի 3-ին հայկական պատվիրակության անդամներն այցելել են Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի եւ հայկական մշակութային կենտրոնում հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




Լրահոս