AirFrance ավիաընկերությունը հայտարարել է, որ չնայած Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին, ավիաընկերությունը կիրականացնի բոլոր նախատեսված չվերթները: Ֆրանսիական ավիաընկերությունը ուղևորներին խորհուրդ է տալիս ժամանել օդանավակայան ժամանակին և իրենց հետ ունենալ անձը հաստատող փաստաթղթեր, փոխանցում է Вести.ru-ն:
Ցանկացողները կարող են անվճար փոխանակել տոմսերը, որոնք ձեռք են բերել նոյեմբերի 13-15-ի համար, տոմսերը կարող են փոխանակել մինչև նոյեմբերի 22-ը ցանկացած թռիչքով, ասվում է ավիաընկերության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է այլ ավիաընկերություններին, ապա իրենց թռիչքները դեպի Փարիզ մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ չեղյալ են համարել ամերիկյան Delta-ն, ինչպես նաև American Airlines-ը՝ մինչև հավելյալ տեղեկատվության ստացումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան