Հայ ժողովուրդը ֆրանսիացիների կողքին է ու դատապարտում է ահաբեկչությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյան Օհանյանը, ով մասնակցում էր Մուսա լեռան հերոսամատի հարյուրամյակին նվիրված միջոցառումներից մեկին:
«Գտնում ենք, որ այսպիսի պահերին ոչ թե պետք է հուսահատվենք, այլ միջազգային հանրությունը, քաղաքական առաջադեմ բոլոր ուժերը պետք է համախմբվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շուրջ: «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորման դեմ պայքարը, որն այսօր մղվում է առաջատար պետությունների կողմից, անհրաժեշտություն է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով` մեր պատմության փորձը ցույց է տվել, որ դժվար պահերին հայ ժողովուրդը Ֆրանսիայի հետ է եղել, իսկ ֆրանսիացիները մեր ողջ պատմության ընթացքում հայ ժողովրդին աջակցել են: «Մուսա լեռան հերասամարտն ու դրանից հետո բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ Ֆրանսիան գրկաբաց ընդունել է հայ ժողովրդին: Այսօր էլ մեր պետական հարաբերությունները` թե քաղաքական, թե ռազմական առումով, բարձր մակարդակի վրա են»,- ավելացրեց պաշտպանության նախարարը: