Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին և Սենատի նախագահ Ժերար Լարշեին: Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Խոր վշտով տեղեկացա Փարիզում եւ Սեն Դընիում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձան:
Խստորեն դատապարտելով տմարդի ահաբեկչական գործողությունները և մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»: