Դիմահարդարումն իսկական արվեստ է, որը երկար ժամանակ է պահանջում: Բայց կան գաղտնիքներ, որոնք հնարավորություն են տալիս գեղեցկանալ արագ և արդյունավետ:
Adme.ru-ն ներկայացնում է 10 միջոց, որոնց մասին պետք է իմանա իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ:
1. Սուրմայից առաջ մատիտ օգտագործեք
Եթե դուք չեք կարողանում գեղեցիկ սուրմա քսել, ապա սկզբում կարող եք դիմել մատիտի օգնությանը: Դրանից հետո շատ ավելի հեշտ կլինի սուրման հավասարապես տանել:
2. Թարթիչներին ծավալ հաղորդե’ք դիմափոշու օգնությամբ
Թաթիչաներկ օգտագործելուց առաջ թարթիչներին պետք է դիմափոշի քսել: Դրանից հետո թարթիչաներկ օգտագործելը թարթիչներին էլ ավելի ծավալ կհաղորդի:
3. Թարթիչաներկը կարող եք օգտագործել նաև սուրմայի փոխարեն
Սուրմայի փոխարեն կարող եք թարթիչաներկ օգտագործել, սակայն այն պետք է բարակ լինի:
4. «Կատվի աչք» կարող եք ստանալ այսպես
5. Շրթունքները մերսեք ատամի խոզանակով
Ատամի խոզանակն օգտակար է ոչ միայն ատամներին, այլև շուրթերին: Խոզանակի օգնությամբ կարող եք մերսել շրթունքները, որից հետո դրանք ավելի նուրբ կդառնան:
6. Թարթիչաներկը բացեք ջրով
Մի փոքր տաք ջուր լցրեք սրվակի մեջ, թափահարեք այն, որից հետո ավելի հիանալի արդյունք կլինի:
7. Շրթունքների փայլը կարող եք օգտագործել ռումյանայի փոխարեն
Մի փոքր հատված քսում եք այտին և ձեռքով տարածում այն
8. Թարթիչաներկն ավելի ճիշտ է քսել այսպես
Թարթիչաներկ այսպես քսելուց հետո թարթիչներն ավելի գեղեցիկ տեսք կստանան: