«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների հերթական քարոզչական հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 17-ին՝ Մասիս, Արտաշատ, Գավառ և Մարտունի քաղաքներում:
Հանդիպումները տեղի կունենան երկու ուղղությամբ՝ հետևյալ հերթականությամբ՝ 1-ին ուղղությունը՝ Արտաշատ քաղաքում՝ ժամը 15:00-ին, Թատրոնի դիմաց և Մասիս քաղաքում՝ ժամը 17:00-ին, քաղաքի հրապարակում: Հանդիպմանը «Նոր Հայաստան» ճակատից մասնակցում են Ժիրայր Սէֆիլյանը և Անդրիաս 2-րդ ուղղությունը՝ Մարտունի քաղաքում՝ ժամը 15:00-ին, Մշակույթի տան դիմացի հրապարակում և Գավառ քաղաքում՝ ժամը 17:00-ին, Մշակույթի տան դիմացի հրապարակում: Հանդիպմանը «Նոր Հայաստան» ճակատից մասնակցում են Արմեն Մարտիրոսյանը և Վարուժան Ավետիսյանը:
Ճակատի կարգախոսն է՝ Ո՛Չ հանցավոր ռեժիմին, Ո՛Չ նոր սահմանադրությանը: