Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում, իսկ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս