Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն հայտարարել է, որ իր երկու ընկերները զոհվել են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպի ժամանակ: Պաստորեն ներկայումս գտնվում է Արգենտինայի ազգային հավաքականի ճամբարում:
«Ընկերներս զոհվել են Փարիզում: Նրանք ապրում էին իմ տան մոտակայքում: Այդ երեկո նրանք համերգի էին գնացել: Սա պարզապես ողբերգություն է:
Շուտով պետք է ժամանեմ Ֆրանսիա: Այնտեղ ես աշխատում եմ և պարտավոր եմ կատարել իմ պարտականությունները», – հայտարարել է նա: