Գործողություններ, որոնք, հավանաբար, սխալ եք անում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուրս ունենք սովորություններ, որոնք կիրառում ենք առօրյա կյանքում՝ նույնիսկ չմտածելով, թե որքանով ենք ճիշտ կամ սխալ անում այս կամ այն գործողությունը: Այս լուսանկարները ձեզ համար բացահայտում կլինեն:

1. Ինչպես ճիշտ օգտագործել անձեռոցիկը

1

Եթե դուք օգտագործում եք 2 անձեռոցիկ, ապա սխալ եք անում: Դրա փոխարեն դուք պետք է վերցնեք մեկը, ծալեք և չորացնեք ձեռքերը: Անձեռոցիկի կրկնակի շերտը կկլանի ջուրը, ընդ որում, սա թույլ կտա խնայել:

2. Ինչպես ճիշտ նստել պետքարանում

2

Վերջին հետազոտությունների համաձայն՝ ժամանակակից զուգարանակոնքերը վատ ազդեցություն ունեն աղիքների վրա: Որպեսզի ձեր օրգանիզմն իրեն հարմարավետ զգա, պետք չէ որևէ անկյուն կամ ծառ փնտրել, այլ անհրաժեշտ է ոտքերի տակ փոքր աթոռ օգտագործել:

3. Ավտոմեքենայի հայելիների կարգավորում

3

Սովորաբար, հայելիները կարգավորում եք այնպես, որպեսզի հնարավորություն ունենաք տեսնել ավտոմեքենայի հետևի հատվածը: Սակայն դրա փոխարեն անհրաժեշտ է թեքել հայելիներն այնպես, որպեսզի ավտոմեքենայի հետնամասը չերևա հայելու մեջ:

4. Ինչպես ճիշտ մաքրել կարտոֆիլը

Կարտոֆիլը մաքրելու համար դանակը լավ գաղափար է, սակայն դուք վատնում եք ձեր ժամանակը: Եթե դուք կրկնեք շարժանկարում պատկերվածը, ապա կխնայեք այն:

5. Ինչպես ճիշտ ջարդել ձուն

5

Եթե ձուն ջարդում եք բաժակի ձայրից, ապա կեղևի հետքերը մնում են: Դրա փոխարեն ջարդեք տախտակի վրա:

6. Ինչպես ճիշտ ուտել պիցցան

7

 

Որպեսզի չթափեք պիցցայի պարունակությունը, զգուշորեն բռնեք երկու ծայրերից և ծալե’ք այն:

7. Ինչպես բացել պլաստիկ փաթեթավորումը

Դանակի փոխարեն բացիչներ փորձե’ք:

8. Ինչպես ճիշտ լցնել հյութը

9

Այն մոտիկ պահե’ք բաժակին:

9. Ինչպես ճիշտ բռնել համբուրգերը

11

Եթե դուք չեք ցանկանում թափել համբուրգերի պարունակությունը, ապա սեղմեք այն ներքևի հատվածից, ինչպես պատկերված է: Գիտնականները կարծում են, որ սա ամենաարդյունավետ միջոցն է համբուրգեր ուտելու և չհիասթափվելու համար:

10. Ինչպես ճիշտ չորացնել բաժակները

12

Եթե դուք բաժակները դեպի ներքև դնում եք սրբիչի վրա, ապա, իհարկե, բաժակները արագ կչորանան, սակայն կպահպանեն խոնավությունը բաժակների մեջ: Դրա համար բաժակները չորացրեք դեպի վեր կամ դեպի կողք:




Լրահոս