Սուարեսն «Էսպանյոլի» խաղացողներին «աղբ» է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի «Էսպանյոլի» դեմ խաղից (4:1) հետո վիճաբանություն է հրահրել մրցակցի խաղացողների հետ, պնդում է խաղի մրցավար Մարտինես Մանուերան:

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում ֆուտբոլիստները մի քանի անգամ հրմշտոցի և լեզվակռվի են անցել:

«Հանդերձարան տանող ճանապարհին Սուարեսը դիմեց «Էսպանյոլի» խաղացողներին, ովքեր բարձրանում էին աստիճաններով, նրանց «աղբ» անվանելով և մի քանիսիսն կանչեց որպեսզի հարաբերություններ պարզեն: Որպեսզի վիճաբանությունը կանխվի, ստիպված էին միջամտել մարզադաշտի անվտանգության աշխատակիցներն ու երկու թիմերի մարզիչները»,-մրցավարի խոսքն է մեջբերում «Մարկան»:

Որոշ լրագրողներ, ովքեր ներկա են եղել, նշում են, որ ուրուգվայցի իր հերթին սպառնալիքներով հրահրվել է «Էսպանյոլի» ֆուտբոլիստների կողմից, այդ պատճառով է իրեն այդպես պահել:




Լրահոս