Փլուզում Արցախի պողոտայում. հանրակացարանի պատից քարեր են պոկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 10-ին, ժամը 00.41-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստավել, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10 հանրակացարանի պատից քարերը պոկվում և ընկնում են. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ շենքը ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան: 4-րդ հարկի բնակարաններից մեկի (պատկանում է Ք. Ի.-ին) բնակարանի պատուհանի վերևի հատվածից քարարեը (մոտ 5 քար) փլուզվել և ընկել են բնակարաններից մեկի (պատկանում է Ս. Թ.-ին) մուտքի դռան ծածկի վրա և փակել դռան մուտքը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:




Լրահոս