Շոն Փենի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ մեքսիկացի նարկոբարոնի հետ հարցազրույցի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայի իշխանությունները հետաքննություն են սկսել հայտնի դերասան և ռեժիսոր Շոն Փենի և մեքսիկացի դերասանուհի Քեյթ Դել Կաստիլյոյի նկատմամբ, փոխանցում է TASS-ը` հղում անելով NBC News հեռուստաընկերությանը:

Նարկոբարոն Գուսմանը, թաքնվելով իրավապահներից, գաղտնի հարցազրույց է տվել դերասան Շոն Փենին: Հետաքննության առիթ է հանդիսացել հարցազրույցը, որը դերասանները վերցրել էին «Թզուկ» մականվամբ «Սինալոա» նարկոկարտելի ղեկավար Խոակին Գուսմանից:

 

Associated Press գործակալությունը հայտնում է, որ Գուսմանի և Շոն Փենի հետ կապը մեքսիակական իշխանություններին օգնել է ճշգրտորեն որոշել հանցագործի վայրն ու ձերբակալել նրան: Աղբյուրի տվյալներով, երկրի իրավապահներին հենց Փենի հետ հարցազրույցն է օգնել դուրս գալ Գուսմանի հետքի վրա:

Խիստ գաղտնիության պայմաններում անցկացված հարցազրույցի արդյունքներով նյութը շաբաթ երեկոյան հրապարակել է Rolling Stone ամսագրի էլեկտրոնային տարբերակը:




Լրահոս