Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ 10 օրերի ընթացքում գրանցված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 33 վարչական արձանագրություն: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ավելի խստացնել վերահսկողությունն այս ուղղություններով: