Վելասկեսը վնասվածք է ստացել, նրան կփոխարինի Միոչիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC նախկին չեմպիոն Կեյն Վելասկեսը (13-2) չի կարող հանդես գալ UFC 196 մրցաշարին՝ վնասվածքի պատճառով, և Ֆաբրիսիո Վերդումի (20-5-1) հետ մենամարտում նրան կփոխարինի Ստիպո Միոչիչը (13-2):

UFC ներկայացուցիչը հաստատել է, որ Վելասկեսը վնասել է մեջքը, նրա վերադարձի ժամկետները հայտնի չեն, հայտնի է միայն, որ վնասվածքը լուրջ է:

Միոչիչը համաձայնել է մասնակցել մրցաշարին: Հունվարի 2-ին նա նոկաուտի էր ենթարկել Անդրեյ Օրլովսկիին (25-11):




Լրահոս