Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կողմնորոշվել է այն ֆուտբոլիստների հարցով, ովքեր կկարողանան մասնակցել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ խաղին:
Հանդիպումը բաց կթողնեն Կլաուդիո Բրավոն, Դուգլասը, Արդա Թուրանը, Խորդի Ալբան և Ռաֆինյա Ալկանտարան: Հայտացուցակում հայտնվել են վնասվածքից ապաքինված Նեյմարը, ինչպես նաև` Անդրես Ինյեստան և Սերխիո Բուսկետսը, ովքեր նույնպես ապաքինվել են:
Առաջին հանդիպումը բաց թողած Լիոնել Մեսսին և Ժերեմի Մատյեն այս անգամ կկարողանան խաղալ: