Հասարակությունը պաշտոնյաներից չունի կարիք լսելու՝ ինչպիսի բանակ ունենք, որովհետև այն հասարակության բանակն է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեծ հաշվով, հասարակությունը Հայաստանի պաշտոնյաներից չունի կարիք լսելու, թե ինչպիսի բանակ մենք ունենք։ Հասարակությունը գիտե, թե Հայաստանն ինչպիսի բանակ ունի, որովհետև այդ բանակը հասարակության բանակն է, այդ բանակի զինվորներն ու սպաները Հայաստանի հասարակության ծնունդն են, հասարակությունից են գալիս բանակ։

Պաշտոնյաներից Հայաստանի հասարակությունն ուզում է լսել, թե այդ բանակի մարտունակության և անվտանգության համար ինչ է կատարվում, այսպես ասած, ըստ ոլորտային պատասխանատվության։

Ժամանակակից աշխարհում պետությունները օրգանական միավորներ են, որտեղ ամեն մի շղթա սերտորեն կապակցված է մյուսին, որտեղ մեկի մրցունակությունը բխում է մյուս օղակների կենսունակությունից։ Եվ այս ամենի գեներացիան իրականացվում է տնտեսական հզորությունների և հնարավորությունների միջոցով։ Պատկերավոր ասած՝ չի կարող լինել հպարտանալու բանակ և ամաչելու բյուջե։ Իսկ այս տեսանկյունից, Հայաստանի 2016 թվականի բյուջեի նախագիծը հենց ամոթ է առաջացնում կամ առաջացնում է այնպիսի զգացումներ և զգացողություններ, որոնք չափազանց հեռու են հպարտության հետ համեմատվելուց։ Իսկ հպարտացնող բանակ և չհպարտացնող բյուջե հարաբերակցությունը, մեղմ ասած, պետական անվտանգության օգտին չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս