«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում կրակոցներ են հնչել: Տեղի բնակիչներից մեկը գնացել է աներոջ տուն, սկզբում քարերով հարվածել տան պատուհաններին, այնուհետեւ կրակել: Մարմարաշենի գյուղապետ Էդուարդ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր տեղեկություններով՝ կրակոցներ չեն հնչել, ուղղակի լուրջ վիճաբանություն է եղել. «Նախ ասեմ, որ վիճաբանողներն իմ համայնքի բնակիչները չեն, մեր գյուղում ապրում են վարձով: Նախկին փեսան եկել է իր զոքանչի տուն, վիճաբանել է, դուռ ու ապակի է կոտրել: Զոքանչն էլ հաղորդագրություն է տվել, թե իր փեսան զենքով, կրակոցներով ինձ ու իմ ընտանիքին ահաբեկել է: Ես իրենց անուն-ազգանունները չգիտեմ, քանի որ իրենք իմ բնակիչները չեն, ես իրենցից որեւէ տեղեկություն չունեմ: Գիտեմ միայն, որ փեսան Մասիս քաղաքի բնակիչ է, իսկ ապրողներն էլ անգամ փաստացի գրանցված չեն, ուղղակի բարեկամի տանն ապրում են»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ