Բելգիան և Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարի հարցով գագաթնաժողով են անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում Բելգիայի և Ֆրանսիայի կառավարություններն ահաբեկչության դեմ պայքարի հարցով գագաթնաժողով են անցկացնում. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով  RTBF հեռուստառադիոընկերությանը:

Բանակցություններին մասնակցում են 2 երկրների վարչապետերը, ներքին գործերի և արդարադատության նախարարները:

Ակնկալվում է, որ կողմերը կներկայացնեն նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների հետաքննության ընթացքի նախնական արդյունքները, որին ներգրավված են եղել, մասնավորապես, արաբական ծագմամբ բելգիացիները: Քննարկվել է նաև միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը:

Հեռուստառադիոընկերության տվյալների համաձայն՝ բելգիացիները մտադիր են ֆրանսիական կողմին առաջարկել թույլ տալ 2 երկրների ոստիկաններին վտանգավոր հանցագործների միջսահամանային հետապնդում իրականացնել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս