«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ այլ քաղաքական ուժերի հետ դաշինք չի կազմի: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունից:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, 2016 թվականի փետրվարի 6-ին քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը, որոշեց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի եւ անհատների՝ Կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ»,- ասված է կուսաակցության տարածած հաղորդագրության մեջ: