ՀՀ տարածքում փետրվարի 21-ի ժամը 18.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան, Թալին և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է անվաշղթաներով բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: