Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում կտրուկ սրացման ֆոնին՝ նոր փոխադարձ պահանջեր են հայտնվել: «Գազպրոմ»-ի և ռուսական գազ սպառող թուրքական մասնավոր ընկերությունների միջև գնային կոֆլիկտը հանգեցրեց նրան, որ ռուսական ընկերությունը սկսեց սահմանափակել մատակարարման ծավալները. փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Պարբերականի տվյալների համաձայն՝ «Գազպրոմ»-ը կարող է խոցելի համարել գործընկերների դիրքը. Թուրքիայում մասնավոր ներմուծողները չեն կարողանա ռուսական գազին փոխարինող գտնել:
«Հավանաբար, Թուրքիան պետք է զիջումների գնա, քանի որ ընկերությունը կարող է թուլացնել վերջինիս դիրքերը, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի և Մերձբալթիկայի շուկաներում»,-գրում է «Կոմերսանտ»-ը:
«Տրանսբալկանյան» գազատարով մատակարարումները փետրվարի սկզբից նվազել են 23%-ով՝ համեմատ անցած տարվա հետ: «Գազպրոմ»-ում հաստատել են, որ մատակարարման ծավալները նվազում են գազի գնի շուրջ վեճերի պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան