Ռոնալդուն ու Ռամոսը խնդրել են իրենց տրանսֆերի հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ակումբի ղեկավարությանը խնդրել են իրենց տրանսֆերի հանել:

«El Chiringuito»-ն հայտնում է, որ  ֆուտբոլիստները նման խնդրանքով դիմել են իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Դա տեղի է ունեցել Պրիմերայի 26-»րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ին պարտվելուց հետո:

«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը Պերեսին դիմել է խաղի հաջորդ օրը, սակայն «Ռեալ»-ի ղեկավարը նրան խնդրել է հանգստանալ ու կենտրոնանալ թիմի ելույթների վրա:




Լրահոս