2012 -ին ՀայՌուսգազարդը կրել է 64,9 մլրդ. դրամի վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 30-ին Երևանում տեղի է ունեցել “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը հաստատել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով Ընկերության Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը: Քննարկվել է նա7 2012 թվականի շահաբաժինների վճարման հարցը և որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել և չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով:
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է ,ՀայՌուսգազարդե ՓԲԸ 
Տնօրենների Խորհուրդ հետևյալ կազմով.
1) Հարությունյան Վարդան Ռուբենի
2) Վասիլև Նիկոլայ Վյաչեսլավի
3) Գոլուբև Վալերի Ալեքսանդրի
4) Իսայան Իոսիֆ Գեորգիի
5) Կարպել Ելենա Եվգենիի
6) Մովսիսյան Արմեն Խիկարի
7) Ֆրոլով Ալեքսանդր Ալեքսանդրի:
Ժողովի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ հարցեր:
Նույն օրը տեղի է ունեցել նաև ,ՀայՌուսգազարդե ՓԲԸ Տնօրենների Խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ընկերության Տնօրենների Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալերի Գոլուբևը, Տնօրենների Խորհրդի նախագահի տեղակալ՝ Արմեն Մովսիսյանը, Տնօրենների Խորհրդի քարտուղար՝ Վահե Ստեփանյանը: Այս մասին տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:




Լրահոս