Կիպրոսի գլխավոր դատախազի պնդմամբ, իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել, առանց տվյալ անձի թույլտվության:
Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը բացառել է առանց տվյալ անձի թույլտվության օֆշորային ընկերության բաժնետեր գրանցելը: Այս մասին “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը:
“Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ իմ մեկնելը եւ ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել եւ պատասխանել”,- ասաց նա:
Մանրամասները azatutyun .am-ում