Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում հոսպիտալացրել են ականավոր հայ դերասան Արմեն Ջիգարխանյանին:
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ 80-ամյա դերասանը ինֆարկտ է ստացել: Սակայն նրա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկը, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը:
«Արմեն Բորիսովիչը պարզապես լիարժեք չի բուժվել: Նա հիվանդանոցից ԶԱԳՍ էր վազել»,-պատմել է Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին դերասանի երրորդ ամուսնության մասին: