Այսօր այցելուների առջև իր դռներն է բացում նորակառույց «Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնը, որտեղ արվել է հնարավորը, որպեսզի կարճ ժամկետում այն դառնա բոլորի համար հարազատ և նախընտրելի վայր: «Ռոսիա Մոլ»-ը 6 հարկանի կառույց է: Այն իրենից ներկայացնում է եվրոպական չափանիշներին համապատասխանող շինություն և հագեցված է գերժամանակակից սարքավորումներով:
Բացմանը ներկա էին ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ԲՀԿ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը և այլ հյուրեր:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան