Ինչի հաշվին է կազմակերպվում Սեյրան Օհանյանի ընտանիքի ճոխ կենցաղը. նախարարի «համեստ» ունեցվածքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 18 մլն դրամ: Ի դեպ, 2014 թվականի համեմատ անցած տարվա ընթացքում նախարարի դրամական միջոցները ավելացել են 500 հազար դրամով: Նախարարի եկամուտները գոյացել է կենսաթոշակից եւ աշխատավարձից: Նրա ամսական աշխատավարձը մոտ 430 հազար դրամ է, իսկ կենսաթոշակը՝ 352 հազար դրամ: Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը պարզվում է դրամական միջոցներ չունի, իսկ նրա եկամուտը՝ անցած 2015 թվականի ընթացքում ընդհանուր կազմել է՝ 1 մլն 698 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հիշեցնենք, որ նա զբաղեցնում է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը: Նախարարի եւ նրա կնոջ հայտարարգրերի այս «համեստությունը» թերեւս հարցերի տեղիք չէր տա, եթե չլիներ մի հանգամանք: Նախարարի կինը վերջին մեկ տարվա ընթացքում աչքի է ընկնում նրանով, որ սոցցանցերում պարբերաբար գովազդում է իր եւ ամուսնու համատեղ ճոխ կենցաղը, թանկագին հագուստները:

Ուստի, բնական հարց է ծագում, որը տվյալ դեպքում ավելի շատ հռետորական է. ինչի հաշվին է կազմակերպվում նախարարի ընտանիքի ճոխ կենցաղը, եթե պաշտոնապես այն որեւէ տեղ «չի ֆիքսվել»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս