Հարց քաղաքացիներից` հայրության որոշման պետական գրանցման համար ո՞ր մարմին պետք է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Խնդում եմ ասեք՝ հայրության որոշման պետական գրանցման համար որ մարմին պետք է դիմել, եւ կցանկանայի իմանալ, թե որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Իսկուհի Սահակյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Սահակյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետեւյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
1. երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ
2. երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,
3. հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:
Հայտնում ենք նաեւ, որ հայրության ճանաչման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հայրությունը որոշելիս երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:




Լրահոս