ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց չեմ աշխատել եւ չունեմ իրավաբանական համապատասխան ստաժ: Խնդրում եմ ասել՝ որպես դատական ներկայացուցիչ՝ կարո՞ղ եմ ազգականներիս կամ այլ անձանց շահերը պաշտպանել դատարանում:

Ստեփան Ամրոյան (28 տարեկան, իրավաբան) 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասն ամբողջությամբ պատասխանում է այս հարցին, որն էլ ներկայացնում ենք ստորեւ:
3. Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ՝
1) մերձավոր ազգականի, այդ թվում՝ ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաեւ ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի,
2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի:

«Իրավունքի իրազեկում» հասարակական
կազմակերպություն  


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Պատասխանից պարզ է դառնում, որ Ս. Ամրոյանը, եթե պետք է դատարանում ներկայացնի իր հարազատների կամ ազգականների շահերը, ապա կարող է հանգիստ գործել: Իսկ մյուս դեպքերում օրենքը չի թույլատրում նման գործունեություն ծավալել: Մեզ մնում է խորհուրդ տալ քաղաքացուն՝ որքան էլ դժվարությամբ, բայց ամեն կերպ ձգտի աշխատել իր մասնագիտությամբ:




Լրահոս