Այսօր տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև Է ընդունել ապրիլի 12-ը Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օր հռչակելու մասին: Վեհաժողովը ճանաչել Է, որ «այդ պատմական իրադարձությունը (մարդու թռիչքը տիեզերք) ճանապարհ բացեց ի բարօրություն ողջ մարդկության տիեզեական տարածությունը հետազոտելու համար»:

 Փաստաթղթում նշվում Է, որ «1961 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցավ մարդու առաջին թռիչքը տիեզերք, որն իրականացրեց Ռուսաստանում ծնված սովետական քաղաքացի Յուրի Գագարինը»:

Այդ բանաձևում ՄԱԿ-ի անդամ պետությունները «հավաստել են տիեզերական գիտության և տեխնիկայի կարևոր ներդրումը կայուն զարգացման և պետությունների ու ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակներին հասնելու, ինչպես նաև խաղաղ նպատակների համար տիեզերական տարածությունը պահպանելու նրանց ձգտման իրականացումն ապահովելու գործում»:




Լրահոս