Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին:

Նախագահները երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի մարտիկներին ցուցաբերած սխրանքի համար եւ շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:

Հավելենք, որ նախագահներն այցելել են նաև պաշտպանության բանակի զորամասերից մեկը եւ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգեւներ հանձնել մի խումբ զինծառայողների։

8e64cfcf-812b-4601-ad80-502dc17f19c8




Լրահոս