ԼՂ հարցով Անկարայի հայտարարություններն անընդունելի են. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Անկարայի հայտարարություններն անընդունելի են:

«Թուրքական ղեկավարության հայտարարությունները բացարձակ անընդունելի են: Դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր են, ինչը արմատապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը»,-ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել ԼՂ հակամարտության գոտում վստահության միջոցների իրականացմանը:

«Անժամկետ հրադադարի պայմանների լիարժեք հետևումից բացի՝ մենք կարևոր ենք համարում վստահության, անվտանգության միջոցների իրականացումը, որոնք 2011թ. ռուսական միջնորդությամբ համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, և որոնց կյանքի կոչվելուն նպաաստել է ԵԱՀԿ-ն»,-նշել է Լավրովը:




Լրահոս