Առավոտ. Վարորդները ոչ բարի խոսքերով են հիշում Ռոբերտ Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Առավոտ”-ը գրում է. “Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ, շուրջ 11 կմ երկարությամբ հատվածը կառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով։ Նախկին խորհրդային տարիներին կառուցված շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհը ձգվում էր սահմանագոտով և խոցելի էր Ադրբեջանի կողմից գնդակոծության համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը ևս լիովին չի ապահովում միջպետական ավտոճանապարհի այս հատվածով երթևեկողների անվտանգությունը, քանի որ ավտոտրանսպորտը խոցելի է ադրբեջանական դիրքերից։
Լրացուցիչ 7 կմ անցնող, բարձունք հաղթահարող, այս հատվածում ձմռան սառցակալումների ժամանակ դժվարություններ կրող վարորդները հաճախ ոչ բարի խոսքերով են հիշում Ռոբերտ Քոչարյանին, ում նախագահության տարիներին կառուցվեց շրջանցիկ երկար ճանապարհը։ Նրանք կարծում են, որ կարելի էր ավելի ցածրադիր տեղանքով, ավելի կարճ և անվտանգ ճանապարհ կառուցել։
2008թ.-ի նախագահական ընտրարշավի ժամանակ Նոյեմբերյան քաղաքում ունեցած իր ելույթում շրջանցիկ այս ավտոճանապարհին և վարորդների կողմից վառելիքի լրացուցիչ ծախսին քննադատաբար անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը”։




Լրահոս