«Չեմ կարծում, որ նման զարգացումներ հնարավոր են: Համենայնդեպս, որեւէ հստակ ազդակ չկա, որպեսզի այդ կարծիքը դառնա իրատեսական: Ավելին, կարծում եմ՝ Ուկրաինայի հետ զուգահեռները բացարձակ անտեղի են»:
Այստեղ խոսքը հայկական ապրանքների «ռիսկային խմբում» հայտնվելու մասին է, ինչն արդեն Ռուսաստանն արեց Ուկրաինայի հետ, եւ ինչո՞ւ չի կարող անել Հայաստանի հետ: Մի՞թե գազի գինը չբարձրացրեց, Ադրբեջանին զենք չվաճառեց, հայ ազատամարտիկին կանացի խալաթ չհագցրեց: Արեց, եւ եթե հարկ լինի, էլի կարող է նման բաներ անել, ընդհուպ մինչեւ մեր ապրանքները «ռիսկային խմբում» ներառելը: Այո՛, զուգահեռներն անտեղի են նրանով, որ եթե Ուկրաինայի նման խոշոր երկրի հանդեպ է Ռուսաստանը նման քայլեր ձեռնարկում, ապա ի՞նչ կարող է անել Հայաստանի նկատմամբ: