Փորձագետները սկսել են ԵՄ-Թուրքիա առանց վիզային ռեժիմի օրենսդրական ձևակերպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի աղբյուրը:
«Փորձագետները չորեքշաբթի օրը սկսել են Եվրահանձնաժողովի առաջարկների հիման վրա համապատասխան աշխատանքները»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նախօրեին ԵԽ ղեկավար Մարտին Շուլցի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ աշխատանքները կսկսվեն այն բանից հետո, երբ Անկարան իրականացնի ԵՄ պահանջները:
Մինչ այդ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանություններին մնում է իրականացնել 5 պայման:
Վիզաների չեղարկումը փախստականների հարցով համաձայնագրի մի մասն է, որը կնքվեց մարտին Բրյուսելի և Անկարայի միջև: