Հարց քաղաքացիներից` հաշվառված ավանդատուն ե՞րբ կարող է ստանալ իր գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մորս անունով բանկում ավանդ ունենք: Հերթական համարը 10868-ն է: Ուզում ենք տեղեկանալ՝ ե՞րբ է հասնելու նրա հերթը, որպեսզի ստանանք գումարը:

Եպրաքսիա Ղազարյան (ք. Վանաձոր, Նալբանդյան 2-րդ նրբ. 7 տուն)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ուղղած Եպրաքսյա Ղազարյանի 26.04.2016թ. թիվ Դ/14667-16 էլեկտրոնային դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառման, հաշվառված տվյալների ճշտման, ճշտված ցուցակի ձեւավորման եւ վճարումների իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ:

Ե. Ղազարյանը, որպես «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների` մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամ» սոցիալական խմբի ներկայացուցիչ հաշվառված է վերը նշված փոխհատուցումը ստանալու համար:

Նրա հերթական համարն ավանդատուների փոխհատուցման ցուցակում 10869-ն է (2016 թվականի ապրիլ ամսվա տվյալներով ավանդների դիմաց տրվող փոխհատուցումը ստացել է 10517 հերթական համարն ունեցող ավանդատուն):
Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ, ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 11 հազար անձ ստացել են ավանդի փոխհատուցում: Նրանցից 7500-ը մինչեւ 1929թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձինք են, իսկ 3500-ը՝ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձինք:




Լրահոս