Հայազգի թենիսիստուհին կմասնակցի Ֆրանսիայի բաց առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը կսկսի ամերիկուհի Սլոան Ստիվենսի հետ խաղով: Հաղթանակի դեպքում նրա հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Սաբինա Լիսիցկին, որը ազատ է առաջին փուլում:

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյասմն առաջին փուլում ուժերը կչափի սլովակցի Մագդալենա Ռիբարիկովայի հետ: Իսկ ահա կանանց թենիսի նախկին առաջատար, ռուսաստանցի Մարիա Շարապովան, առաջին անգամ չի հայտավորվել մրցաշարում, քանի որ այս տարվա սկզբին ձախողել է դոպինգ-թեսթը եւ մարտի 12-ից զրկվել է մրցումներին մասնակցելու իրավունքից:

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը կմեկնարկի մայիսի 21-ին, իսկ կավարտվի հունիսի 5-ին:




Լրահոս