Մայիսի 28-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի հողաթմբին և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Բերդի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: