Փոխհրաձգություն Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների և վրացիների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանեկան զույգից 3,1 միլիոն ռուբլի պարունակող պայուսակը գողանալու համար 3 զինված անձինք փոխհրաձգություն են կազմակերպել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հյուսիսային մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրին:

Հարձակումը տեղի է ունեցել նախօրեին, սակայն ԶԼՄ-ներին այդ մասին այսօր է հայտնի դարձել: Հարձակում գործած անձինք ձերբակալվել են:

«Հերթապահ մաս դիմած տղամարդը պատմել է, որ ստացել է 3,1 միլիոն ռուբլին, որից հետո կնոջ հետ նստել է Chevrolet Cruze մեքենան և տուն գնացել»,-հայտնել է աղբյուրը:

Անհայտ անձինք հարձակում են գործել զույգի տան մոտ, 3 անգամ կողք կրակելուց հետո նրանցից գողացել են պայուսակը, սակայն նրանց չի հաջողվել հեռու գնալ:

«Ձերբակալվել են գրանցում չունեցող Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիներ: Նրանցից մեկն ավելի վաղ խարդախության համար դատված է եղել: Հետաքննությունը շարունակվում է »,-հավելել է աղբյուրը:




Լրահոս