«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով մեր երկրի վարկային պայմանագրերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Հայաստանի կառավարության արտաքին պարտքն այս տարվա մայիսի 31-ի դրությամբ կազմել է 3 միլիարդ 24 մլն 900 հազար դոլար: Ի դեպ, այս ցուցանիշն իր մեջ չի ներառում ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը եւ ՀՀ կառավարության այլ, ոչ վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Եթե դրանք էլ հաշվենք, ընդհանուր Հայաստանի արտաքին պարտքը մայիսի վերջի դրությամբ կազմում է 4 միլիարդ 432 մլն 200 հազար դոլար:
Վարկային պայմանագրերով ՀՀ կառավարության արտաքին պարտքի 14,8 տոկոսը, կամ նույնն է, թե 447 մլն 685 հազար 200 դոլարը վերցվել է տարբեր երկրներից: Մնացած արտաքին պարտքը մեր երկրի իշխանությունները վերցրել են միջազգային կազմակերպություններից եւ առեւտրային բանկերից:
Այսպիսով՝ Հայաստանը վարկային պարտքեր ունի 7 երկների նկատմամբ:
Ճապոնիա – 257 մլն 116 հազ. 500 դոլար
Չինաստան – 21 մլն 174 հազ. 300 դոլար
Գերմանիա – 108 մլն 896 հազ. 400 դոլար
ԱՄՆ – 21 մլն 174 հազ. 300 դոլար
Ֆրանսիա – 24 մլն 199 հազ. 200 դոլար
Ռուսաստան – 9 մլն 74 հազ. 700 դոլար
ԱԷՄ -6 մլն 49 հազ. 800 դոլար
Հայաստանի ամենամեծ պարտատերերը Ճապոնիան ու Գերմանիան են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: