«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Չնայած այս քրեական գործը քննվում է արդեն մեկ ամսից ավել, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Միհրան Պողոսյանին ընդամենը նախօրեին են հրավիրել հարցաքննության: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամլո քարտուղար Միքայել Ահարոնյանը:
«Միհրան Պողոսյանը հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ուստի քրեական գործին վերաբերող այլ մանրամասներ նախաքննության այս փուլում, քննության շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն»,- հայտնեց Ահարոնյանը: Իսկ ի՞նչ է նա ասել ՀՔԾ-ում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: